Երեկ «Սուր անկյուն»-ը անդրադարձել էր ավագանու այն որոշմանը, համաձայն որի՝ ընտանի կենդանի ունեցող Երևանաբնակը պետք է տարեկան վճարի 5000 դրամ: Քաղաքապետարանի պաշտոնատարը, հիմնավորում է նրանով, որ աշխարհով մեկ էտ վճարները լինում են, իսկ աշխարհի շատ երկրներում մայրաքաղաքներում էտ վճարները էլ ավելի շատ են: Էս համատեքստում՝ քաղաքապետարանի պաշտոնատարը լռիվ մոռացել է, որ համեմատություն անելուց առաջ պետք է մի պահ փորձի համեմատել, ոչ միայն վճարները, այլ, թե էտ մայրաքաղքներում ընտանի կենդանիների համար ինչ սիրուն տարածքներ է առանձնացված, թե խնամքի ինչ ձևեր կան ու, թե էտ գանձվող գումարները, ի տարբերություն Երևանի, որ բյուջեա գնալու ու եսիմ ինչի վրա ծախսվելու, ուղղվում է հենց էտ կենդանիների «ապրելակերպի» պայմանները բարելավելուն:

 


Հիմա ամենահետաքրքիր պահը. պարզվում է, որ 2 հատ հավ պահող, ու օրական, երևի տան համար ձվաձեղի ձու «աշխատող»՝ Երևանի խուլ մասերում ապրող բնակիչն էլ է պարտավոր վճարել 5000 դրամ էտ երկու հավի համար, և Երևանի կենտրոնում իրենց դաչայում ջեբի շուն պահողն էլ պիտի վճարի ընդամենը 5000 դրամ (դե, իհարկե, վերջում պարզվելուա, որ էտ կենտրոնի բնակիչը «պատահականությամբ» վրիպել է վարչական շրջանի ղեկավարի աչքից):

 


Ես ուզում եմ նայեմ ավագանու էն անդամի աչքերին, ով իր կոտրած ձեռը բարձրացնելով, հաստատելա էս որոշումը ու խեղճ՝ ընտանի կենդանու շնորհիվ օրական 400 դրամ հացի փող անելով տուն պահող բնակչից ուզումա 5000 դրամ «գողանալ»:
Ընդհանուր առմամբ քաղաքապետարանի յուրքանչյուր պաշտոնյա համեմատություններ անելուց առաջ պետք է, հիշի, որ այլ քաղաքապետարաներում գանձվող գումարները ուղղվում են միմիայն էտ ոլորտի բարելավմանը, այլ ոչ թե եսիմ ինչի վրա...
Հուսանք մի օր էտ նույն ավագանին, իր իսկ որոշումով կգանձի այդ նույն ավագանու յուրաքանչյուր անդամից՝ այդ նույն ավագանու ամեն անիմաստ որոշման համար՝ մինիմում 100 000 դրամ ու վստահաբար կարող եմ ասել, որ Երևան համայնքի բյուջեում նույնիսկ ավելցուկ կլինի:

 

Անկախ Հայաստան