Պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է,որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում քննարկելու են Սիրիայի վերաբերյալ խաղաղ համաձայնագիր կնքելու հարցը:
Քերրին բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ, և կողմերը հույս են հատնել,որ այս հանդիպումը կօգնի երկու երկրների նախագահներին հասնել խնդրի խաղաղ կարգավորման: Ժնևյան բանակցությունները Սիրիայի իշխանությունների և Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների միջև սկսվել էին դեռևս հունվարի 29-ից: Ավելի վաղ Պենտագոնը վստահեցրել էր ,որ իրենք մտադիր են զինադադար հաստատել Սիրիայում և հույս ունեն,որ մյուս կողմն էլ կստանձնի իր պարտավորությունները:
Բնականաբար Թե՜ ԱՄՆ-ն, և թե՜ Ռուսաստանը իրենց շահերն են հետապնդում Սիրիայի տարածքում վստահ լինելով իրենց ուժերի վրա, Սակայն ի տարբերություն ԱՄՆ-ի, Ռուսաստանը Սիրիայի միջոցով փորձում է հարված է հասցնել Թուրքիային:
Անի Ասլանյան