Արմեն Մազմանյանը՝ Վիոլետ Գրիգորյանի հացադուլի մասին. «Ամեն մարդ կարող է խենթանալ, ինչպես ուզում է» Կարդացվել է 2233 անգամ7 ՄեկնաբանությունՏարածելՏպել20:30 | Մարտ 15 2013 Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը կարծում է' թեթեւսոլիկություն է, երբ մտավորականները 4 տարին մեկ քաղաքական դաշտում ակտիվանում են: «Իր ազատությունն է, ամեն մարդ կարող է խենթանալ, ինչպես ուզում է: Իմ կարծիքով, ամեն օր, եթե քաղաքականության մեջ ես, հասկանալի է: Եթե 4 տարին մեկ ակտիվանում ես, դա լուրջ չէ, դա, իմ կարծիքով, արդեն թեթեւսոլիկություն է»,- Aravot.am-ին ասաց պարոն Մազմանյանը' անդրադառնալով այսօր մեկ օրով հացադուլ հայտարարած գրող Վիոլետ Գրիգորյանին: Պարոն Մազմանյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի նպատակն էլ չի հասկանում. «Ի՞նչն է ուզում փոխել: Նպատակը կորած է, հեղհեղուկ է: Արդեն քաղաքական տեխնոլոգիա է, գործընթաց, որի նպատակն անհասկանալի է»: «Սերժ Սարգսյանը միայն իմ դիակի վրայով կերդվի» Ր. Հովհաննիսյանի հայտարարությունն էլ համարեց շանտաժ ու կարծիք հայտնեց, որ ոչինչ չի փոխվելու. «Ու դրա պատճառով, հաստատ, ոչ մի երկրի նախագահ երկիրը չի կանգնեցնի: Էմոցիոնալ, ոչ շատ լուրջ հայտարարություն էր»: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 

Կից նյութն՝այստեղ