Ամերիկուհի ծաղկավաճառ Սյուզան Մաքլիրին զարդարվելու արվեստը հասցրել է նոր մակարդակի՝ համադրելով զարդերն ու բույսերը:

 

 

Ամերիկուհին նոր գաղափար է կյանքի կոչել և այնպիսի բույսեր է աճեցրել, որոնք հնարավոր է կրել՝ որպես ականջօղ, մատանի, վզնոց, ապարանջան կամ զարդապսակ:

 

 

«Կենդանի» զարդերը ստեղծվում են բույսերն ու որոշակի աքսեսուարներ իրար ամրացնելով: Դրանք կարող են աճել և մեծանալ 2-4 շաբաթում: Այնուհետև կարելի է առանձնացնել բույսը աքսեսուարից և տնկել այն ծաղկամանում: Ստորև Ձեզ ենք ներկայացնում ամերիկուհու հետաքրքիր աշխատանքները: