Ամերիկացի միլիարդեր Դոնալդ Թրամպի և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի «միասնական դեմք»-ը պայթեցրել է համացանցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' Imgur կայքում լուսանկարը հավաքել է գրեթե 1,2 մլն դիտում, իսկ Reddit կայքում օգտատերերը թողել են ավելի քան 560 մեկնաբանություն:

 

 

Mashable-ն ընդգծում է, որ Թրամպի և Քլինթոնի լուսանկարների միավորումից ստացվել է «մեկ տարօրինակ մարդ»:

 

 

Պարբերականը գրում է, որ այդ պատկերը մեկընդմիշտ վերացնում է հանրապետականների և դեմոկրատների միջև հակասությունները, ինչպես նաև այն անվանում կատարյալ ֆոտոշոփ:

 

 

«Սա այն առաջնորդն է, ում մենք փնտրում ենք, Ամերիկա»,- գրել է Mashable-ն և հիշեցրել, որ սա առաջին ֆոտոշոփը չէ նվիրված Թրամպին և Քլինթոնին: