Այսօր անպատասխանատու լրագրության հերթական դրսևորմանը հանդիպեցինք: Բանակում ողբերգական պատահար է տեղի ունեցել, զինվորներ ենք կորցրել: Ու առանց եղելությունը պարզելու որոշ լրատվամիջոցներ լուր տարածեցին, թե իբր կոնֆլիկտը սպայի ու զինվորի միջև է եղել: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ տարածված լուրը իրականությանը չի համապատասխանում, որ առհասարակ միջադեպի հետ որևէ սպա առնչություն չունի, բայց արդեն ապատեղեկատվությունը հասցրեց իր սև գործն անել ու մարդկանց տրամադրել սպաների դեմ: Ու չի բացառվում, որ նման լուր տարածողը չգիտե կրտսեր սերժանտի ու սպայի միջև տարբերության մասին:

 

 


Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, անփարատելի է վիշտը: Մարդկային ողբերգության հետ գործ ունենալիս պետք է հատկապես պատասխանատու լինել հրապարակված ամեն բառի համար: Ով որ բանակում ծառայող ծանոթ, հարազատ սպա ունի ՝ հարցրեք, թե ինչ խիստ է դրված զինվորի ինքնասիրությունը չվիրավորելու ու ծեծը բացառելու հարցը: Դա Սեյրան Օհանյանի կտրուկ պահանջն է սպայակազմին: Վերջին շրջանում քանի՞ աղմուկ հանած դեպք եք հիշում, որ սպաի մեղքով զինվոր տուժած լինի: Չեն եղել նման դեպքեր, եթե եղած լինեին կիմանաինք, աղմուկ կբարձրանար, որովհետև Հայաստանի նման փոքր երկրում անհնար է դեպք թաքցնել, այն էլ ինտերնետի դարում: Երևի մեր օրերում չկա ավելի գերլարված գործունեության ասպարեզ քան սպայական ծառայությունը: ՈՒ այս մարդկանց անտեղի թիրախ դարձնել չի կարելի:

 

 

Մանե Ավագյան