Հայաստանում կար մի ժամանակաշրջան, որ մեծ թափով աղանդավորական շարժում էր սկսվել: Հիմնականում երիտասարդները հարում էին այս կամ այն կրոնական աղանդին, որպիսզի ազտվեն զինվորական պարտադիր ծառայությունից: Այժմ նմանատիպ մի բան եմ նկատում մեկ այլ հարթության մեջ: Այժմ ինչ-որ օտարածին ՀԿ-ներ Հայ հասարակության մեջ քարոզում են, որ երիտասարդ տղաները բարձրաձայնեն իրենց միասեռական լինելու փաստը և ազատվեն զինվորական պարտադիր ծառայությունից: Մի կողմ եմ թողնում մարդկանց սեռական կողմնորոշումը, չեմ մտնում խիստ անձնական հարցրեի մեջ, բայց չեմ կարող անտարբեր մնալ այս ուղղությամբ տարվող քարոզի նկատմամբ:
Փաստորեն մարդիկ հաստատապես աշխատում են Հայաստանի վրա, որպիսզի Հայկական բանակը ամեն կերպ խնդիրներ ունենա զինվորների թվաքանակի հետ: Մեր օրենքներում հարկավոր է մտցնել փոփոխություն, որպիսզի այս բացից չօգտվեն օտարածին ու օտարածծող (այլ բառ չգտա՝ կներեք) ՀԿ-ները ու քթները չկոխեն իրենց չվերաբերվող հարցերում:
Հավատացած եմ, որ եթե վերանա միասեռականների բանակ չծառայելու մասին օրենքը կամ հոդվածը, ապա մենք այլևս Հայաստանում միասեռականություն քարոզողներին ծեծեու խնդիր չենք ունենա: Նրանք ինքնուրույն կլքեն երկիրը, ու չարորակ ուռուցքի պես կհայտնվեն օրգանիզմի ավելի թույլ օրգանի վրա:
Կիլիկիա Հայաստան