Ֆրանսիացի հացթուխը իր փուռ-հրուշակարանը խորհրդանշական 1 եվրոյով վաճառել է իր կյանքը փրկած անօթևան երիտասարդին։ Հիմա 66-ամյա հացթուխ Միշելը իր մասնագիտությունն է սովորեցնում 37 տարեկան Ժերոմին։
Թափառական Ժերոմը հաճախ է գնալիս եղել փռի մոտ տաքանալու ու մի օր էլ անգիտակից վիճակում է գտել ծանոթ հացթուխին։ Գազի արտահոսքից թունավորված Միշելի կյանքը հնարավոր չէր լինի փրկել, եթե բժշկական օգնությունը մի քանի րոպե ուշանար։ Հացթուխը հիվանդանոցից դուրս գրվելուն պես կայացրել է այս «հեքիաթային» որոշումը։
Արտակ Հերիքյան