Մենք սովոր ենք նրան, որ միջին վիճակագրական եվրոպացի կինը ինքնավստահ անհատականություն է, ով ի վիճակի է ինքն իրեն ապահովել: Նա այցելում է նորաձև բուտիկներ, ակումբներ, մարզասրահներ, գեղեցկության սրահներ, ռեստորաններ: Միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ աշխարհի կանանց գրեթե կեսը ենթարկվում է ոչ միայն խտրականության, այլև բռնության, ինչպես նաև դաժան վերաբերմունքի: Աշխարհում կան սարսափելի վայրեր, որտեղ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կյանքը դժոխքի է նման:

 

Աֆղանստան

Afganistan

 

Նախ և առաջ հարկ է նշել, որ Աֆղանստանում կանանց կյանքի միջին տևողությունը 45 տարի է: Իրականում նրանց մեծ մասն առանց ուսումի է: Ավելի քան կեսը, կամ, ավելի շուտ, 85%-ը երեխա է ունենում առանց պատշաճ բժշկական օգնության: Այս երկրում կանանց ամենաբարձր մահացությունը տեղի է ունենում ծննդաբերության ժամանակ:

Իրաք

Irak

 

Իրաքը կանանց համար իսկական սեքսիստական դժոխք է: Այնտեղ զինյալները փորձարկում են այսպես կոչված սեքս- ջիհադը: Դա երիտասարդ և գեղեցիկ աղջիկներին՝ բոլոր տեսակի սեռական ծառայություններ մատուցելու տեսակ է: Մերժումը լուրջ հետևանքներով է սպառնում. նախորդ տարվա վերջին չենթարկվելու համար՝ մահապատժի է ենթարկվել գեղեցիկ սեռի 150 ներկայացուցիչ:

Հնդկաստան

Indiay

 

Իսկ ահա Հնդկաստանում կանանց 70% -ը բռնության է ենթարկվում իրենց իսկ ընտանիքներում: Թրաֆիկինգը նույնպես հաճախակի տեղի ունեցող երևույթ է այստեղ: Առհասարակ, Հնդկաստանում կանայք մեծ պահանջարկ ունեն: Նրանց մոտավորապես կեսն ամուսնանում է առանց նույնիսկ ամուսնության տարիքի հասնելու:

Մալի 

Mali

 

Մալիում մինչև հիմա հանդիպում է կանանց թլպատություն:

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

Kongo

 

Այդ հանրապետության արևելյան մասում պատերազմ է ընթանում: Կանայք պետք է պայքարեն առաջնագծում: Մահից բացի՝ նրանք ենթարկվում են դաժան վերաբերմունքի և բռնաբարության: Բացի դրանից՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կինն իրավունք չունի առանց ամուսնու համաձայնության որևէ փաստաթուղթ ստորագրել:

Գվատեմալա

Gvatemala

 

Մեզ համար կարող է անընդունելի թվալ, սակայն Գվատեմալայում նորմալ է համարվում ընտանեկան բռնությունն ու դաժան վերաբերմունքը: Կանայք նույնիսկ չեն կարող որևէ տեղ օգնության դիմել:

Պակիստան

Այս երկրում կանանց 90% -ը ենթարկվում է ընտանեկան բռնության: Եվ ամենացավալին այն է, որ չկա որևիցե օրենք, որը կպաշտպաներ իրենց իրավունքները: Իսկ մի քանի շրջաններում կինը կարող է դաժան բռնաբարության ենթարկվել, եթե վերջինիս ամուսինը մեղավոր է ինչ-որ բանում:

Սուդան

Sydan

 

Չնայած նրան, որ իշխանությունները որոշ ջանքեր գործադրում են կանանց իրավունքները պաշտպանելու համար, սակայն նկատելի արդյունքներ դեռևս չկան: Վիճակագրությունը փաստում է, որ վերջին տասնամյակում խոշտանգվել, առևանգվել և սպանվել է ավելի քան մեկ միլիոն կին:

Սոմալի

Somali

 

Սոմալիում քաղաքացիական պատերազմ է: Դրա պատճառով 10-ից 12 տարեկան աղջիկների ավելի քան 90% -ը բռնաբարության է ենթարկվում: Կանաց միայն 7%-ը կարող է իրեն թույլ տալ բուժօգնություն ստանալ ծննդաբերության ժամանակ:

Չադ

Chad

 

Այս երկրում կանայք ընդհանրապես զրկված են որևէ իրավունքից: Աղջիկների գրեթե 90% -ը ստիպված է ամուսնանալ 10 - 12 տարեկան հասակում: