Այսօր՝ փետրվարի 20-ին լեգենդար պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը՝ Ավետիք Աբրահամյանը նշում է ծննդյան 36-ամակը:
Երևանում ծնված ու այստեղ բռնցքամարտում առաջին քայլեր արած Արթուր Արքան պրոֆեսիոնալ ռիգում սկսել է հանդես գալ Գերմանիայում բնակվելու ժամանակից: 2003թ օգոստոսի 16-ին Ֆրենք Կերի Ռոքի նկատմամբ տոնած 1-ին հաղթանակից հետո Արթուրը բազմաթիվ ծանրակշիռ հաղթանակներ է տարել պրոֆեսիոնլ ռինգում : 2005-2009 թթ. եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։ 2009թ-ից հանդես է գալիս երկրորդ միջին քաշային կարգում:
Գերմանական <BoxSport> ամսագրի ժյուրիի և ընթերցողների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում Արթուրը 2015թ-ին 7 –րդ տարին անընդմեջ հավաքելով առավելագույն թվով ձայները ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ:
Հայկական բռնցքամարտը միջազգային ասպարեզում ըստ արժանավույն ներկայացնելու, <ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար> 2011թ –ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
2015թ. Արթուր Աբրահամին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։
Արամ Ուգուջյան