Գուցե ոչ հաճախ, բայց և ոչ քիչ անգամներ, սերը և վստահությունը հանկարծ փոխվում են ատելության և նույնիսկ մահացու թշնամանքի: Եվ դու մնում ես միայնակ, լիակատար մենության մեջ, դաժան ու անհաշտ՝ ինքդ քեզ հետ և շրջապատի…

 


Նման դեպքերում կյանքը փլուզվում է կարծես՝ կորցնելով իր գեղեցիկ, հետաքրքիր, ազնիվ, բարձր իմաստը: Եվ դու քեզ պատեպատ ես տալիս տառապանքից, անորոշությունից, անօգնականությունից, անելանելի վիճակից կատարում քայլեր, կրկին ելք որոնում ու միաժամանակ կուտակում նորանոր տառապանքներ ու ինչու չէ նոր մեղքեր…

 


Եվ դաժան իրականության ու անհուսալի իրավիճակից, յուրաքանչյուր անգամ հերթական դիմակդ պոկելու, իդեալների փլուզվելու, կրկնվող իրադարձություններին նախորդում են հիշողությունների կարոտախտը, կորցրած երջանկության չմոխրացող կսկիծն ու դառնության զգացումը…Եվ ցավոք, դրան կրկին հաջորդում է մեկուսացումն ու օտարացումը, հուսահատությունն ու անտարբերությունը:Նման մի դժոխային անապատի, որի միջով անցնում ես հոգնած, ուժասպառ, ծարաված ու տանջված…Անապատ՝ որտեղ այլևս օազիս էլ չկա…
Որտեղ միայն բարխաններ են ու սաքսաուլներ՝ ցերեկային անմարդկային տապով ու գիշերային ցրտաշունչ սառնամանիքով…

 

Ռոբերտ Մելքոնյան