Կառավարությունը ավտոտրանսպորտային պատահարների արդյունքում պատճառված փոքր վնասների դեպքում հնարավորություն է ընձեռում վարորդներին կազմել համաձայնագիր՝ չսպասելով ապահովագրական ընկերության ներկայացուցչի ժամանելուն: Այս պահին խոսքը վերաբերում է մինչև 50,000 դրամը չգերազանցող վնասի չափին, չնայած կա Վարչապետի հանձնարարականը փնտրել հնարավորություններ և այդ շեմը բարձրացնել մինչև 100,000 դրամ:

 


Կառավարության որոշմամբ էապես հեշտացվում է պատահարի մասնակից վարորդների կողմից համաձայնեցված հայտարարագրի միջոցով հավաքագրվող ելակետային տվյալների կազմը, հայտարարագրի լրացման հրահանգը: Այսինքն՝ առանց որևէ դժվարությունների վարորդները, գալով համաձայնության, կկարողանան տեղում կազմել համաձայնագիրը, ստորագրել այն և առանց ապահովագրական ընկերության ներկայացուցչին սպասելը հեռանալ պատահարի վայրից:

 


Այս քայլը բնականաբար էապես կնպաստի ԱՊՊԱ պատահարների արդյունքում խցանումների քանակի նվազեցմանը, ինչը կարծում եմ շատ կարևոր խնդիր է: Դրա մասին պարբերաբար բարձրաձայնում էին ինչպես վարորդները, այնպես էլ ոլորտի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները:

 

Նարեկ Սարգսյան