2015 թվականին ավելի քան մեկ միլիոն անօրինական միգրանտ հատել է Եվրոպայի սահմանը՝ մեծ խնդիրների առաջ կանգնեցնելով եվրոպական երկրներին:
Միգրանտների մեծ մասը Եվրոպա են հասնում ծովով, իսկ մյուս մասը ցամաքային ճանապարհով՝ Թուրքիայի տարածքով: Անգամ ձմեռը չի կանգնեցնում մարդկային հոսքը: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2016-ին ծովային ճանապարհով Եվրոպա է անցել 82 636 մարդ: Վերջին մի քանի տարում Եվրամիության երկրներ եկած միգրանտների ամենամեծ խումբը կազմում են սիրիացիները:
Սիրիաից հետո, դեպի Եվրոպա ներգաղթյալների մեծ հոսք է գրանցվում Ավղանստանից և Իրաքից: Պակիստանն ու աֆրիկյան երկրներից Նիգերիան ու Էրիթրեան դեպի Եվրոպա մեծ թվով փախստականներ «ուղարկող» երկրների տասնյակում են: Եվրոպական, բայց ոչ Եվրամիության անդամ երկրներից մարդկաց մեծ հոսք կա դեպի Եվրոպական Միության անդամ երկրներ: Ուկրաինայից, Կոսովոյից, Սերբիայից և Ալբանիայից մեծ թվով մարդիկ տեղափոխվում են Եվրամիության անդամ երկրներ՝ աշխատանք գտնելու և մշտական բնակություն հաստատելու համար:
2015 թվականին միայն Գերմանիայում 476 000 ներգաղթյալ դիմել է փախստականի կարգավիճակ ստանալու համար: Փախստականի կարգավիճակ ստանալու համար երկրորդ ամենաշատ դիմումները (շուրջ 177 133) ստացել են Հունգարիայում: Այդ երկիր անօրինական միգրանտները մուտք են գործում Հունաստանից, իսկ Հունաստան հասնում են կամ Թուրքիայով, կամ Աֆրիկայից Միջերկրական ծովն հատելով:
Վերջին տարիներին ծովային անօրինական ճանապարհով Եվրոպա մուտք գործել փորձող մարդկանցից 3700-ը մահացել են ճանապարհին:
Եվրամիության երկրները փորձում են նվազեցնել ոչ օրինական ճանապարհով իրենց տարածք եկող մարդկանց թիվը: Սակայն նրանց ջանքերը դեռ ռեալ արդյունք չեն տալիս:
Կարեն Սահակյան