1.Մարդը չի կարող ապրել մենակ:Ամենամեծ երջանկությունը և մարդկային ուրախությունը մարդկանց հետ հաղորդակցվելն է:
2.Մարդը պարտավոր է:Մեր կյանքի ամբողջ իմաստն այն է,որ մենք բոլորս պարտավոր ենք:Այլ կերպ ապրելն անհնարին կլիներ:Մարդկանց հանդեպ քո պարտքի հստակ ըմբռնումը և խիստ պահպանումը քո իսկական ազատությունն է:Կյանքում միշտ լինում է այնպես,որ մեկի համար ավելի հեշտ է,մյուսի համար՝ ավելի դժվար,մեկին բաժին է ընկնում ավելի շատ ուրախություն,մյուսին՝ քիչ,մեկի համար ավելի լավ է,մյուսի համար՝ ավելի վատ:

 


3.Պարտավորվածությունը մարդուն վեհացնող ցանկությունների դաստիարակության դպրոց է:Յուրաքանչյուր մարդ պետք է հասնի այն բարձունքին,որտեղ նա,վարվելով այնպես,ինչպես թելադրում է պարտքը,հնարավոր դարձնելով այն,ինչը առաջին հայացքից թվում է աներևակայելի ու անհասանելի,հանդես է բերում հոգու վեհություն:
4.Սիրիր մարդկանց:Մարդկանց նկատմամբ սերը քո բարոյական էությունն է:Սերը մարդու նվիրվածությունն է մարդուն:Մարդկային սիրո մեջ հավերժ վառվում է մի կրակ,որը ես կանվանեի ուրիշ մարդու պատկանելու նրա սիրելի էակը լինելու համար մարդու հոգևոր պատրաստակամություն:Դա ոչ թե անձնավորության ստրկացում է,այլ մարդու իսկական մեծարում:

 

 

Այդ հոգևոր սկզբունքի մեջ են անձնավորության ,մարդկային արժանապատվության,հպարտության,ինքնօրինականության արմատները:Եվ եթե դու կարողացել ես երևան բերել,դրսևորել սիրո այս բոլոր հոգևոր սկզբունքները նշանակում է.դու գտել ես կյանքի իսկական երջանկությունը:Սերը զորեղ դաստիարակ է:Իսկական գեղեցկությունը նվիրվածության մեջ է,ուրիշ մարդու ուրախություն պատճառելու ձգտման մեջ:Այն բանի զգացումն ու ըմբռնումը,որ քեզ թանկ են գնահատում - դա մարդկային հսկայական արժեք է:
5.Յուրաքանչյուրն իրեն դրսևորում է յուրովի՝ իր համոզմունքներում,հայացքներում,տարակուսանքներում,մտքերում,զգացմունքներում,ապրումներում,տրամադրություններում,միմյանց նկատմամբ վերաբերմունքի մեջ,արարքներում,ուրախություններում,դժբախտություններում,բարին ու չարն զգալու մեջ և այդ հավերժ մարդկային վիճակների նկատմամբ վերաբերմունքի մեջ,հաջողություններում և անհաջողություններում,հույսերում ,բավարարվածության և դժգոհության մեջ,հիասթափություններում և ափսոսանքում,վիրավորանքներում և դառնություններում,բարյացակամության և անհանդուրժողականության մեջ:Այս բոլորը մարդկային ոգու կյանքն է:

 

 


Թարգամանեց՝ Սիրարփի Մարգարյանը: