Հայաստանում աշխտում են այլոք, իսկ այդ աշխատանքի արդյունքով գումար աշխատում այլոք: Ես գրառումներ եմ անում թուրք-քրդական հարաբերությունների մասին, նկարներ ու վիդիոներ ներկայացնում, որոնք չեն երևում ոչ մի միջազգային ու տեղական տեղեկատվական, լրատվական կայքերում, ես թարգմանում ու ներկայացնում եմ լուրեր, որոնք ,այսպես ասած, հայտնվել են լուսանցքում, բայց ավելի կարևոր են ,քան գլխավոր լուր համարվողները, վերլուծություններ անում, երբեմն կանխատեսումներ անում, որոնք հիմնված են լուրջ փաստերի վրա...
Այս ամենը ես անում եմ առանց մտածելու, որ որոշ թերթերի խմբագիրներ ու լրագրողներ կարող են վեցնել նյութս ու հրապարակել իրենց անունով ու դեռ մի նյութի համար էլ մի կլորիկ գումար ,որպես աշխատավարձ գրպանները դնում: Փաստորեն քոփի-փեստով մարդիկ կարող են աշխատել գլխավոր խմբագիրներ, կարող են մեկից դառնալ թուրք-քրդական հարցերով մեկնաբան ու վերլուծաբան:
Սակայն հենց ես մի քիչ գազը թողում եմ, այս մարդկանց նյութերը նույնպես պակասում են, քչանում են, ընդհանրապես վերանում են: Ապերներ, հեչ տղավարի քայլ չեք անում ասեմ իմանաք:
Հաջորդ անգամ անուն կտամ, արդեն մի անգամ արել եմ նման բան:
Կիլիկիա Հայաստան