Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն , ինչպես և նախապես խոստացել էր Կիևում անցկացված միջազգային մրցաշարի արդյունքմերն հաշվի առնելով հրապարակել է մարտին Լատվիայում կայանալիք ըմբշամարտի 2016 Եվրոպայի առաջնությանը մասնակցող ազտ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի կազմը:
ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունից հայտնում են ,որ գլախվոր մարզչի տեղեկացմամբ Ռիգայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են ազատ ոճի հետյալ 7ըմբիշները ՝ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Շամիր Աթյանը (86 կգ), Անդրանիկ Գալստյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):

 


«Քանի օր տարին օլիմպիական է և առջևում վարկանիշային մրցաշարերն են, որոշեցինք վերը նշված կազմով մեկնել Ռիգա: Մեզ համար ավելի կարևոր են վարկանիշային մրցաշարերը: Մինչև Լատվիա մեկնելը ևս մեկ նախապատրաստական փուլ կանցնենք, այս անգամ Բելառուսում: Թիմի հետ կլինեն նաև Վալտեր Մարգարյանը, Վարուժան Կաջոյանը, Էդգար Ենոքյանը և Մուսա Մուրթազալիևը, ովքեր կշարունակեն կնախապատրաստվեն վարկանիշային մրցաշարերին»,-նշել է Բաղդադյանը:

 


Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու է մարտի 8-13-ը, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում:Ստուգատեսում ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի մասնակիցներ առաջինը մրցագորգ ելնեն ու մեդալներ կխաղարկեն մարտի 8-10-ը, իսկ արդեն մարտի 11-13-ն այստեղ մրցագորգը կտրամադրվի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցներին:

 


Հիշեցնենք, որ ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ ընտրանու գլխավոր մարզիչ ,օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն էլ հայտնել էր մեր այն հունահռոմեական ոճի 8ըմբիշների անուններն, ովքեր հանդես կգան Ռիգայում ՝ Ռոման Ամոյանին(59 կգ), Միհրան Հարությունյանին(66 կգ), Վարշամ Բորանյանին (71 կգ), Կարապետ Չալյանին (75 կգ), Ռաֆայել Մանուկյանին(80 կգ), Մաքսիմ Մանուկյանին (85 կգ), Արթուր Ալեքսանյանին (98 կգ) և Էդուարդ Խաչատրյանին (130 կգ):
Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: