Haqqin.az-ի հետ զրույցում սիրիացի թուրքմեննրի ներկայացուցիչ, Հալլեպի շրջանի ինքնապաշտպանության ներկայացուցիչ, այսպես ասած ընդդիմադիր, գնդապետ Ալի Բաշերը ասել է, որ ՌԴ-ն ոչ թե ԻՊ-ի դեմ է պայքարում այլ իրենց «Ռուսաստանի բոլոր հարվածները ոչ թե ԻՊ-ի դիրքերին են ուղղված այլ մեր»:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ haqqin.az-ը Ալիևամերձ լրատվական է և հերթական պատվերն է կատարվել ՌԴ դեմ, իսկ թե ով է խնդրել, որ կայքը հարցազրույց վերցնի «ինքնապաշտպանվող» Ալի Բաշերից ակնհայտ է:
Թուրքիան դարձրել է Ադրբեջանին զենք և օգտագործում է պատեհ և անպատեհ առիթներով, իսկ Ադրբեջանն այլ ելք չունի քան հնազանդվելը: ՌԴ-ն Ադրբեջանին որպես վստահելի գործընկեր չի կարող տեսնել, որովհետև այս հարցազրույցում կրկնվում են այն բոլոր թեզերը, որոնք Արևմուտքն օգտագործում է ՌԴ քայլերը Սիրիայում քննադատելու համար:

 


Էրդողանի ու Ալիևի գործերը լավ չեն: Այստեղ կորցնում են ՌԴ-ին, ՆԱՏՕ-ում ոչ բոլորն են սատարում Թուրքերին, իսկ պետության ներսում մեղմ ասած քաոս է: «0 խնդիր հարևանների հետ» քաղաքականությունն էլ վերածվել է «100 տոկոս խնդիր հարևանների հետ և ոչ միայն հարևանների հետ» քաղաքականության:

 


Էդգար Խաչատրյան