12 տարի է անցել այն օրից, ինչ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Հիմա քնած մարդուն կացնով սպանելու համար Ադրբեջանում Սաֆարովը փառաբանվում է որպես ազգային հերոս: Այս փաստը խոսում է այն մասին, որ մեր հարևան երկրում դրա ղեկավարությունն ի վիճակի չէ առողջ դատողության, որ իրենք իրենց հասարակությանը պահում են պատանդի կարգավիճակում՝ ատելություն սերմանելով հայերիս նկատմամբ՝ սրանով իսկ պահելով ալիևյան կլանին իշխանության գլխին:
Իրավիճակի համար իր մեծագույն մեղքի բաժինն ունի նաև միջազգային հանրությունն ու արդարադատությունը, որը բավականաչափ ադեկվատ չի գտնվել իրավիճակին առողջ ու համապատասխան գնահատական տալու համար:
Սա խոսում է այն մասին, որ մենք պետք է մեր գլխի ճարը տեսնենք՝ ցանկացած ոտնձգության, որ կատարվում է մեր սահմանների ուղղությամբ, տանք համարժեք պատասխան:
Մեր բանակը կարող է դա անել, ու եթե հարկ լինի, Բաքու էլ կհասնենք՝ սաֆարովի հարցը տեղում լուծելու համար....
Վանե Ազատյան