Ըստ Georgia Online-ի՝ Վրաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի երկաթուղային գերատեսչությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել երկաթուղային կոնսորցիում: Կոնսորցիումը կապահովի բեռների շարժը Չինաստանի նավահանգիստներից Բաթումի նավահանգիստ, իսկ այնտեղից էլ՝ Թուրքիա և բնականաբար Եվրոպա:

 


Հարց է առաջանում, Ղազախստանը քննարկե՞լ է արդյոք այդ հարցը ԵՏՄ անդամ երկրների հետ, եթե ոչ ապա ու՞մ է պետք այդ դեպքում ԵՏՄ-ն, ինչու՞ չեն քննարկվում նման հարցերը, համաձայնեցվում անդամ մյուս երկրների հետ…Այդ դեպքում ո՞րն է այդ միության դերը, թե ստացվում է, որ այն ևս ԱՊՀ-ի նման մի անողնաշար կառույց է…

 


Հուսանք, որ գոնե ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն այս և համանման հարցերն անարձագանք չի թողնի…

 

Ռոբերտ Մելքոնյան