Հարգելի գործընկերներ,
տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը բավարար է (բժշկական տերմին), ինքնազգացողությունը շատ լավ է: Այս պահի դրությամբ դեռևս գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Դեռևս դուրս գրման որոշում չի կայացվել:
Հիշեցնում եմ, որ Գալուստ Սահակյանը դուրս կգա հիվանդանոցից, երբ բժիշկները համապատասխան որոշում ընդունեն:
ԱԺ նախագահը ստանում է դեղորայքային բուժում:
Արսեն Բաբայան