Տեսեք, ինչ հաճելի են համադրում հինն ու նորը Կոպենհագենում: Աջ ափին ոչինչով աչքի չընկնող, բայց հին, կոկիկ ու պարզ տներ են: Ձախ ափին' նոր շինություններ' կառուցած նենց, որ հներից բարձր չլինեն ու չճնշեն: "ճակատային" ափին նույն ձև' իրար չճնշելու տրամաբանությամբ կառուցած շենքեր: նայեք հորիզոնին' ոչ մի ցցվող շենք չկա:
Իսկ աջ ու ձախ ափերը իրար կապում ա 2015-ին կառուցած "Սիրկելբրյոն" հետիոտնային կամուրջը, որը կառուցելուց ոգեշնչվել են առագաստանավերի տախտակամածներով ու կայմերով: Կամուրջը, ի դեպ, կառուցվել է ոչ թե բյուջեի փողերով, այլ Nordea-fonden բարեգործական կազմակերպության նվերն ա քաղաքին:
Նիկոլայ Թորոսյան