2016 թվականի փետրվարի 13-ին ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հաստատվել է Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը:
Այն մշակվել է' հիմք ընդունելով <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքը, համաձայն որի' հանրակրթության համակարգում անցում է կատարվում համընդհանուր ներառական կրթության' կիրառելով երեխայի կրթական կարիքների արձագանքման եռաստիճան համակարգ:
Ներառական կրթությունը՝ յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովումն է: Այն ստեղծում է հավասար հնարավորություններ իրենց նախասիրություններին, ընդունակություններին ու կարիքներին համապատասխան որակյալ կրթություն ստանալու համար, նպաստում նրանց առավել սահուն ներառմանը կրթության և հասարակության մեջ:
Համաձայն Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի' հանրապետության մի շարք հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ կվերակազմակերպվեն մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների:
Ստեղծվող կենտրոնների միջոցով կկիրառվի երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն կստանան 3 մակարդակում՝ հանրակրթական դպրոցում, տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում:
Հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացը, համաձայն հաստատված ժամանակացույցի, կսկսվի 2016 թվականին Սյունիքի մարզի, կավարտվի 2025 թվականին' Վայոց Ձորի մարզի հատուկ դպրոցների վերակազմավորմամբ:
Յուրաքանչյուր մարզում, հատուկ դպրոցի վերակազմակերպմանը զուգահեռ, կիրականացվի.
• նոր ձևավորված տարածքային մանկավարժահոգե¬բանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների վերապատրաստում,
• սովորողների տեղափոխում հանրակրթական դպրոց,
• հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահ¬ման¬ված ֆինանսավորման բարձ¬րացված չափաքանակի սանդղակի կիրառում՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստի¬ճանի,
• մանկավարժահոգեբանական աջակ
Արմեն Աշոտյան