Հին հնդկական իմաստությունն ասում է՝ կան վեց տեսակի մարդիկ, ովքեր չեն հիշում նրանց, ովքեր իրենց օգնել են. աշակերտը' ուսուցչին, ամուսնացած տղան' մորը, այլևս չսիրող ամուսինը' կնոջը, նպատակին հասածը' իրեն օգնողին, անտառում մոլորվածը' ուղեկցին, հիվանդը' բժշկին: Հուսով եմ' հնդկական իմաստությունը սխալվում է, քանի որ տխուր է գիտակցել, որ ստանալով այն, ինչին ձգտում ենք' մենք մոռանում ենք այն մարդկանց, ում շնորհիվ դրան հասել ենք:
Հիշե՛ք, ցանկացած գործում, որտեղ Դուք հաջողության եք հասնում, ցանկացած անհաջողությունում, որից Դուք խուսափում եք, ինչքան էլ մեծ լինի Ձեր դերը, միշտ էլ կան մարդիկ, ովքեր Ձեզ օգնում են, և որոնց շնորհիվ Դուք այդ ամենին հասնում եք:
Նկատեք այդ մարդկանց և երբե՛ք մի մոռացեք նրանց:
Սիրարփի Մարգարյան