Օրերս ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ռուսաստանաբնակ մեծահարուստ Արմեն Շահազիզյանը հրաժարվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, այսինքն հրաժարվել է այլևս ֆինանսավորել ծանրամարտը: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ծանրամարտի ֆինանսական ծախսերը վերցրել է իր վրա: Կյանքը ցույց է տալիս, որ տարբեր գործարարներ և գործիչներ ժամանակի ընթացքում մտնում են հայկական սպորտ, ֆինանսներ ներդնում , վերցնում իրենց բաժին փառքն ու հեռանում:
Իսկ հիմնական ծանրությունն ու բեռն իր ուսերին է վերցնում Գագիկ Ծառուկյանը: Ուրախ եմ, որ քաղաքականությունից հեռանալուց հետո Գագիկ Ծառուկյանը շարունակում է ֆինանսավորել և իր հոգածության ներքո պահել հայկական սպորտը, ինչով նա փաստեց, որ սպորտի իրական նվիրյալ է և չէր աջակցում սպորտին իր քաղաքական ամբիցիաների համար:
Մենուա Հարությունյան