Հայաստանյան կյանքի ինքնակարգավորումը, ինչն առկա է Արևմուտքում, դեռ սարերի հետևում է, իսկ առանց դրա մնացած բոլոր հարցերը ենթակա չեն լուծման: Ինքնակարգավորումն էլ տեղի կունենա այն ժամանակ, երբ բազմաբնակարան շենքի բնակիչն, օրինակ, հասկանա, որ պետք է մաքրել շենքի շրջապատի ձյունը, կամ որ եթե էլեկտրիկի հետ փորձում է լեզու գտնել ձմռանն իր վճարելիքը պակասեցնելու նպատակով, ապա գիտակցի, որ դա չի կարող չարվել հարևանի հաշվին, որովհետև այլ տարբերակ «լուսի մարդն» ուղղակի չունի, և այլն և այլն...

 

Երբ նման մանր թվացող հարցերը կգիտակցվեն որպես ոչ այդպիսիք՝ այն ժամանակ էլ հայաստանցին պատրաստ կլինի ունենալու նորմալ իշխանություն և նորմալ պետականություն...

 

Վախթանգ Սիրադեղյան