Մարտի 11- 28-ը Մոսկվայում կայանալիք ՖԻԴԵ-ի վարկածով տղամարդկանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման 8հավակնորդների մրցաշարի մեկնակից 1ամիս առաջ ՖԻԴԵ-ի՝ Աթենքում գտնվող կենտրոնական գրասենյակում անցկացվեց հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը, որի արդյունքներով էլ որոշեց ողջ մրցաշարի խաղացանկը:
Աշխարհի լավագույն 8 գրոսմայստերները վիճակահանությամբ դասակարգվել են այսպիսի հաջորդականությամբ՝
1.Սերգեյ Կարյակին (Ռուսաստան),
2. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ),
3.Անիշ Գիրի (Հոլանդիա ),
4.Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան),
5.Վեսելին Տոպալով (Բուլղարիա),
6.ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ),
7.Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ),
8.Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան):
Մրցաշարն ընթանալու է 2 շրջանով: Հավակնորդները միմյանց հետ խաղալու են երկու անգամ՝ շրջանային մրցակարգով՝ սև և սպիտկան խաղաքարերով:: Մրցաշարում նախատեսված է հանգստյան 4օր՝ մարտի 14, 18, 22, 28-ին:
Մարտի 11-ին տեղի ունենալիք 1 -ին շրջանի 1-ին տուրում՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն, ով ստուգատեսի գլխավոր ֆավորիտներից մեկն է համարվում, սև խաղաքարերով կմրցի հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ: Այս տուրում կհանդիպեն նաև հետևյալ զույգերը ՝
Կարյակին –Սվիդլեր ,
Նակամուրա –Կրուանա,
Անանդ –Տոպալով:
Համաձայն այս մրցաշարի մրցակարգի նույն երկիրը ներկայացնող շախմատիստները մրմյանց հետ հանդիպելու են 1-ին և 2-րդ շրջանների 1-ին տուրերում:
Մարտի 28-ին կայանալիք եզրափակիչ ՝ 14-րդ տուրում մրցելու են հետևյալ զույգերը՝
ՆԱԿԱՄՈՒՐԱ- ԱՐՈՆՅԱՆ,
Սվիդլեր –Անանդ,
Գիրի- Տոպալով,
Կարյակին -Կարունա:
Մրցաշարի ողջ խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ ՝
http://www.fide.com/…/Candidates_Tournament_2016_Pairings.p…
Հավելենք նաև ,որ մրցաշարի պարտիաները սկսվելու են Մոսկվայի ժամանակով ժամը 14-ին:
Արամ Ուգուջյան