Reuters-ի հաղորդման համաձայն Անկարայում քիչ առաջ Ռազմածովային ուժերի հրամանատարության կենտրոնատեղիի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի,իսկ վիրավորներինը՝68-ի...Պաշտոնական Անկարան այս ահաբեկչության համար մեղադրել է PKK-ին...Իսկ նոր էլ Anadolu Agency-ն հաղորդեց,որ Թուրքիայի նախագահի վաղը Ադրբեջան կայանալիք այցը չեղյալ է հայտարարվել...
Հ.Գ.Հիշեցնեմ,որ Թուրքիայի հետախուզությունը՝MİT-ը, այսօր հաղորդագրություն էր տարածել և զգուշացրել,որ երկրում հնարավոր են ահաբեկչություններ...Ըստ MİT-ի PYD-ը և PKK-ն նախապատրաստում են ահաբեկչություններ իրականացնել երկրի միջազգային օդանավակայաններում...Սակայն պայթյունը տեղի ունեցավ Անկարայում գտնվող ՊՆ-ին պատկանող շենքերից մեկի մոտ...
Համոզված եմ,որ այս ահաբեկչության իրականացնողը երկրի նախագահ Ռ.Էրդողանն է,ում պետք էր այս սպանդը,որպեսզի եվրոպացիներին և օվկիանոսից այն կողմ գտնվող իր ռազմավարական գործընկերոջը ևս մեկ անգամ ապացուցի,որ արդարացված է Անկարայի պայքարը Թուրքիայի արևելքում և Սիրիայի հյուսիսում բնակվող քրդերի դեմ,որոնց իրականում թուրքերը ցեղասպանության են ենթարկում...Էրդոնաը նաև այս ահաբեկչությամբ փակում է ընդդիմության բերանը,որը խիստ քննադատության է ենթարկում Էրդողանի ներքին և արտաքին քաղաքականությունը...
Մի խոսքով,մի պայթյունով Թուրքիայի ֆաշիստ և հանցագործ նախագահը լուծեց մի քանի կարևոր խնդիր....Ժամանակավորապես,բայց լուծեց...Եթե անհրաժեշտություն լինի,ապա կրկին մի տեղ՝Ստամբուլում,Դիարբեքիրում կամ մի այլ վայրում ևս մի "ահաբեկչություն" տեղի կունենա...Միայն թե ինքը՝Էրդողանը որքան հնարավոր է իր ձեռքում պահի իշխանությունը...
Գագիկ Համբարյան