Սուրբ Վալենտինի օրն արդեն անցել է, այնուամենայնիվ blog.pressfeed.ru-ն սիրո տոնին նվիրված հետաքրքիր նյութ է հրապարակել: Այն նվիրվում է բոլոր լրագրողներին: Դժվար է լրագրողի մասնագիտությունը հասարակայնորեն ընդունված անվանել, սակայն լրագրողի մասնագիտական դեֆորմացիայում անձնական փոխհարաբերությունների համար որոշ դրական կողմեր կարելի է գտնել: Այո, իհարկե, նրանք միշտ շտապում են, նրանք բավականին գոռոզ են և իրենց ամենագիտունն են համարում, սակայն ո՞վ է առանց մեղքի: Եվ այսպես՝ որո՞նք են առավելությունները, երբ սիրահարվել եք լրագրողի:
1. Նրանք հարգում են փոխադարձ ազնվությունը
Բոլոր լրագրողները աշխատանքային տարիների ընթացքում իմունիտետ են ձեռք բերում կեղծիքի դեմ: Եթե դուք ինչ-որ բան եք թաքցնում՝ նրանք դա կհասկանան: Այդ պատճառով ավելի լավ է նրանց հետ լինել անկեղծ, հատկապես, որ նրանք ձեզ հետ նույնպես անկեղծ կլինեն:
2. Նրանք լայն աշխարհայացք ունեն
Լրագրողի մասնագիտությունը բազմաթիվ թեմաների մակերեսային (իսկ որոշ դեպքերում նաև խորքային) գիտելիքներ է ենթադրում իրենից. լազերային վիրահատությունից՝ մինչև որևէ օրենքի ընդուման հետևանք: Իսկ ուրիշ ի՞նչ կերպ գրել հոդվածը, եթե դու գլուխ չես հանել այդ հարցից: Նրանց հետ երբեք չեք ձանձրանա. նրանք միշտ տեղյակ են աշխարհոևմ տեղի ունեցող ամեն ինչից, ունեն իրենց սեփական տեսակետները մի շարք արդիական հարցերի շուրջ, և միայն ուրախ կլինեն դրանք ձեզ հետ քննարկել:
3. Եթե նրանք խոստանում եմ որևէ գործ ավարտել երեքշաբթի, ապա այդպես էլ կլինի
Լրագրողները մշտական վերջնաժամկետի պայմաններում են գոյատևում: Խոստումները կատարելու և ժամանակին նյութը հանձնելու ունակությունը, ըստ էության սնուցում է նրանց: Հետևաբար, համոզված եղեք, որ, եթե նրանք ձեզ ինչ- որ բան են խոստանում՝ այդպես էլ կլինի:
4. Նրանք վարպետ են պլանավորման գործում
Երբեք չեն մոռանա ձեր ծննդյան օրը կամ ձեզ համար կարևոր այլ իրադարձության: Նշանակալից ամսաթվերին նախապատրաստվելու ունակությունը նույնպես ցանկացած լրագրողի տարբերակիչ առանձնահատկությունն է: Եթե լրագրողը ծանրաբեռնված չէ աշխատանքով՝ ամեն ինչ նախապես կպատրաստի:
5. Նրանք ամեն բան լուրջ են ընդունում
Եթե, օրինակ, պատրաստվում եք հանգստի մեկնել, նրանք նախօրոք կգտնեն ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան, կխորհրդակցեն մասնագետների և կոփված ճանապարհորդների հետ, կնախապատրաստվեն բոլոր հնարավոր ռիսկերին, իսկ, տոմսերը, հավանաբար, ուղևորությունից վեց ամիս առաջ կգնեն:
6. Նրանք միշտ գիտեն՝ ուր կարելի է գնալ
Միշտ տեղյակ են՝ որտեղ ինչ նոր ակումբ է բացվել, և արժե՞, արդյոք, այնտեղ գնալ:
7. Նրանք չեն վախենում փոփոխություններից
Լրագրողի կյանքը փոփոխությունների մշտական շարան է: Ամեն օր ռեպորտաժների համար պետք է հորինել նոր թեմաներ, հարմարվել նոր սոցիալական, քաղաքական պայմաններին:
8. Նրանք շատ վճռական են
Լրագրողները սովոր են գործել արագ:
9. Նրանք ամենուր իրենց մարդիկ ունեն
Հիվանդանոցի գլխավոր բժիշկ, որի հետ ժամանակին հարցազրույց են արել, բանկի տնօրեն...
10. Նրանք լավ հեռանկարներ ունեն
Ձեր ընտրյալը ողջ կյանքը չէ, որ լրագրող է աշխատելու, հնարավոր է շուտով խմբագիր դառնա կամ տեղափոխվի այլ ոլորտ: