Ռուսաստանը փետրվարի 17-ին հայց է ներկայացրել Ուկրաինայի դեմ' պահանջելով 3 միլիարդ դոլար պարտքը:
ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ պարտքը սուվերեն է, հաղորդում է Ռիա Նովոստին:
Նրա խոսքով' հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ մի շարք անհաջող փորձեր են եղել Ուկրաինային կառուցողական երկխոսության բերելու հարցում: Սիլուանովը վստահեցրել է, որ դատը կլինի բաց և անկողմնակալ: Այն տեղի կունենա անգլիական դատարանում:
Վրեժ Հովսեփյան