Իրանի նկատմամբ միջազգային սանկցիաները հանելուց հետո, բոլոր պետությունները փորձում են Իրանի հետ համագործակցության եզրեր գտնել, և Հայաստանը բացառություն չէ: Ուշագրավ է, որ առաջիններից մեկն Իրանի հետ համագործակցության հայտ է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարությունը: Նախարար Արմեն Մուրադյանն արդեն իսկ պաշտոնական այցով եղել է Թեհրանում, իսկ մոտ օրերս Երևան է ժամանելու Իրանի առողջապահության նախարարը: Նախատեսվում է Հայաստանում կառուցել ժամանակակից բժշկական կենտրոն' իրանական կողմի ֆինանսավորմամբ, բացի այդ ներդրումներ են կատարվելու դեղագործության բնագավառում :
Ե'վ Հայաստանը, և' Իրանը դեղագործության բնագավառում զարգացող ձեռնարկություններ ունեն և այս իմաստով կարևոր է, որ ճիշտ պահին մեր կառավարությունը քայլեր է ձեռնարկում 21-րդ դարում տնտեսության այս կարևորագույն ճյուղում համագործակցելու նպատակով:
Մենուա Հարությունյան