Բավականին երկար ժամանակ լուռ էր Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը(CHP): Սակայն արդեն ակտիվացման նշաններ է ցույց տալիս: Կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրանքներ է հնչեցրել թուրքական իշխանության հասցեին նրա համար, որ Թուրքիան զենք ու զորք է ուղարկում Սիրիա ջիհադական խմբերի համար:
«Թուրքիան չպետք է դրանց տրամադրի զինված աջակցություն:Այդ ջիհադական խմբերը Սիրիայում, որոնցից է նաև ԻՊ-ն, բացի բնակչության կոտորումից, ավերում ու սրբապղծում են շիրիմներն և մզկիթները», - ասել է Քըլըչդարօղլուն փետրվարի 16-ին, CHP - ի խորհրդարանական խմբի նիստի ժամանակ:
Քըլըչդարօղլուն ասել է նաև, որ ջիհադական խմբավորումները Թուրքիայում անցկացնում են ուսումնամարզական հավաքներ:Փաստացի ընդդիմադիր կուսակցապետը Էրդողանի վարչակազմին մեղադրանք է ներկայացնում ահաբեկիչներին զինելու, ռազմական օգնություն ցուցաբերելու և իր տարածքը տրամադրելու ռազմաուսումնական միջոցառումներ անցկացնելու համար , փաստի մեջ:
Նա նաև պնդել է, որ ջիհադական խմբերը Սիրիա են մտնում Թուրքիայի տարածքով:
«Սիրիան լցնում եք արյամբ, ձեր նպատակը ամեն գնով Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին հեռացնելն է, դուք նույնիսկ անում եք քայլեր ,որոնք հակասում են Թուրքիայի ազգային շահերին:Դուք զզվացրել եք Թուրքիային», - շարունակել է Քիլիչդարօղլուն :Կուսակցապետը նաև պատասխանել է վարչապետ Ահմեդ Դավութօղլու այն մեղադրանքին, որով վարչապետը մեղադրում էր ԺՀԿ-ն «ապաազգային ընդդիմություն» լինելու մեջ:
Քըլըչդարօղլուն նշել է, որ կառավարության արտաքին քաղաքականությունը «ոչ ազգային է», պնդելով, որ «հենց ԱԶԿ-ն (իշխող կուսակցություն) է վարում ապազգային քաղաքականություն, հենց ԱԶԿ-ն է զենք կիրառում իր իսկ քաղաքացիների դեմ, հենց ԱԶԿ-ն է ցանկանում 21-րդ դարում Թուրքիա բերել վահաբիզմը»:
ԺՀԿ առաջնորդը նաև մատնանշել է Թուրքիայի անճարակությունը՝ օրինակ բերելով Յայլադաղի դեպքեր: Հիշեցնեմ ,որ Յայլադաղում Ալ-Քաիդայի ճյուղ համարվող Ալ-Նուսրայի զինյալները գլխատել էին թուրք զինվորի:
«Ո՞վ պետք է վճարի սրա համար, իհակրե ոչ այլոք , քան իշխանությունը : Նույնիսկ ընդամենը տոհմական ղեկավարները Թուրքիայի համար դարձել են եղանակ ստեղծողներ: Թուրքիային տանում են դեպի կործանումը », - իր խոսքը եզրափակել է Քըլըչդարօղլուն:
Կիլիկիա Հայաստան