Տարբեր ֆիլմերում երևի տեսած կլինեք, որ մարդու արյան մեջ լողում
են կարմիր գնդիկներ: Դրանք էրիթրոցիտներն են, որոնք սովորական
վիճակում պատված են յուղային բարակ թաղանթով: Մազանոթների պա-
տերի հետ շփվելով էրիթրոցիտները էլեկտրականանում են և դառնալով
բացասական լիցքավորված մասնիկներ՝ սկսում են իրար վանել: Այ-
սինքն՝ սովորական վիճակում արյան մեջ էրիթրոցիտները լողում են ա-
ռանձին–առանձին: Երբ ալկոհոլը թափանցում է արյան մեջ, դրա ազդե-
ցությամբ էրիթրոցիտների պաշտպանիչ թաղանթը քայքայվում է, և վա-
նելու փոխարեն դրանք սկսում են իրար ձգել: Արդյունքում առաջանում
են արյան կարմիր գնդիկների կուտակումներ, որոնց ծավալը շատ ան-
գամ գերազանցում է էրիթրոցիտի ծավալը:
Էրիթրոցիտների այդ զանգվածն արյան հետ միասին շարժվում է դե-
պի ուղեղ: Մարդու ուղեղը բաղկացած է 15 միլիարդ նյարդային բջիջնե-
րից' նեյրոններից, որոնցից յուրաքանչյուրը սնվում է առանձին միկրո-
մազանոթի միջոցով: Այդ մազանոթների ծավալն այնպիսին է, որ դրանց
միջով էրիթրոցիտները կարող են անցնել մեկ–մեկ: Եվ երբ էրիթրոցիտ-
ների այդ զանգվածը մոտենում է մազանոթին, չի կարողանում անցնել
դրա միջով, տեղի է ունենում խցանում, կամ մազանոթներն ուղղակի
պայթում են: Արդյունքում թթվածինը դադարում է մուտք գործել ուղեղ՝
առաջացնելով թթվածնային անբավարարվածություն: Եվ հենց դա էլ
մարդու կողմից ընկալվում է որպես հաճույքի զգացում: Թթվածնային
անբավարարվածության արդյունքում ուղեղի այն նեյրոնները, որոնց մա-
զանոթներում տեղի են ունեցել խցանումներ, կամ դրանք պայթել են, մի
քանի րոպե անց մահանում են: Այսինքն՝ ալկոհոլի ազդեցության տակ
Ձեր ուղեղի մի փոքր հատվածը մահանում է: Չմոռանաք սա: Ամեն ան-
գամ, թեկուզ մեկ բաժակ ալկոհոլ խմելիս, Դուք սպանում եք Ձեր ուղեղի
մի մասը:
Առողջության հարցում չեն լինում մանրուքներ: Ցանկացած թվացյալ
մանրուք ժամանակի ընթացքում կարող է մեծ ազդեցություն ունենալ Ձեզ
վրա: Մի՛ խմեք, որովհետև բոլորն են խմում: Մի՛ խմեք, որովհետև սեղա-
նակիցները ստիպում են խմել: Մի՛ խմեք, որովհետև դա ընդունված է: Ըն-
դունված ոչինչ չկա: Ի՞նչ է նշանակում՝ ընդունված: Մի՛ արեք ինչ–որ բան
միայն նրա համար, որ դա ընդունված է: Արեք դա այն ժամանակ, երբ ի-
նքներդ եք դա ճիշտ համարում: Չէ՞ որ ժամանակին ընդունված էր, որ եր-
կիրը պահում են չորս մեծ փղեր, կայծակը աստված է, անհնար է լուսնի
վրա թռչել և այլն, և այլն, մինչև հայտնվեցին մարդիկ, ովքեր
ապացուցեցին, որ դրանք միայն սխալ պատկերացումներ էին:
Խմելու մեջ ոչ մի հերոսություն չկա, ինչպես թվում է շատերին: Հիմ-
նական պատճառներից մեկը, թե ինչու է մարդը խմում, այն է, որ խմելով
մարդն ազատվում է իր կապանքներից, դառնում է ավելի ազատ ու վս-
տահ: Այսինքն՝ խմած ժամանակ նա կարող է անել մի բան, որ սթափ վի-
ճակում խուսափում կամ վախենում է անել: Ժամանակին դա շատ էր օգ-
նում նաև ինձ: Բայց մի օր ես որոշեցի, որ ավելի լավ է՝ ինքս փոխվեմ
այնպես, որ գամ նույն վիճակին առանց խմելու, քան ուղղակի թաքնվեմ
ալկոհոլի ետևում:
Հիշում եմ, երբ իմացա, թե ինչպես է ալկոհոլը ազդում մեր ուղեղի
վրա, այդ մասին պատմեցի ընտանիքիս անդամներին: Ոչ ոք, իհարկե,
լուրջ չընդունեց, իսկ հայրս կատակեց. «Նախկինում խմում էինք ու չէինք
էլ հասկանում, թե ինչպես է ալկոհոլը մեզ վրա ազդում: Հիմա, երբ հաս-
կանում ենք, հանգիստ կխմենք»: Իհարկե, լավ ծիծաղեցինք (ամեն դեպ-
քում, հարազատներիս հետ կապված իմ փորձերը ես դեռ կշարունակեմ):
Ծանոթներիցս մեկն էլ, երբ խոսում էինք այդ մասին, ասաց. «Իիի՜նչ
ես մտածում, միևնույնն է, մարդն իր ուղեղի մի քանի տոկոսն է օգտագոր-
ծում միայն, մնացածը հանգիստ կարող ենք սպանել»: Կրկին ծիծաղե-
ցինք: Իսկ երբ այդ թեմայով խոսում եմ մարդկանց հետ, ովքեր խմում են,
բայց չեն ծխում, պատասխանը հետևյալն է. «Ճիշտ ես, ծխախոտը վնասա-
կար է, դա վատ սովորություն է, բայց դե խմելը... բոլորն էլ խմում են, չէ՞»:
Հետաքրքիր է, հարկ եղած դեպքում մարդիկ պատճառաբանություն-
ներ միշտ էլ կարողանում են գտնել:
Սիրարփի Մարգարյան