Այսօր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հանդիպելով ԵՏՄ կոլեգիայի նոր նախագահ Տիգրան Սարգսյանին, հայտարարել է, որ Տիգրան Սարգսյանն այժմ մեծ առաջնորդ է, վերազգային մարմնի ղեկավար, ով ղեկավարում է այլ ազգերի կառավարությունների գործունեությունը' փաստելով, որ Տիգրան Սարգսյանի զբաղեցրած պաշտոնը լրջագույնս կարևորվում է Ռուսաստանի բարձրաստիճան իշխանությունների կողմից, ինչպես նաև Տիգրան Սարգսյանի և նրա կառույցի նկատմամբ կա և′ մեծ վստահություն, և′ մեծ սպասելիքներ: Հետաքրքիր է, որ թեև ԵՏՄ-ն գործում է մի քանի տարի, բայց հենց Տիգրան Սարգսյանի աշխատանքի հետ են կապվում այս կառույցի զարգացման և կայացման բոլոր հեռանկարները: Եվ հենց Տիգրան Սարգսյանի ուսերին է ընկած պատասխանատվությունը' կյանքի կոչելու այն նպատակներն ու ծրագրերը, որոնք ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները կապում են այս կառույցի հետ:

 


Ի դեպ, հայաստանյան իրականությունից կտրված այն գործիչները, ովքեր անընդհատ փորձում են ապացուցել, որ Տիգրան Սարգսյանի զբաղեցրած պաշտոնն այդքան էլ լուրջ պաշտոն չէ, Դմիտրի Մեդվեդևի խոսքերից հետո, կարծում եմ' հասկացան, որ իրենք այդքան էլ ադեկվատ չեն ...

 

Մենուա Հարությունյան