Չնայած վերջին Ժնևյան ու Բրյուսելյան բանակցություններին, ԱՄՆ-ը շարունակում է խուժանագույն տեղեկատվական պատերազմը Ասսադի ռեժիմի ու Ռուսաստանի դեմ, ինչը հերթական անգամ ցույց է տալիս, որ միֆ է, թե ասենք նույն Թուրքիան ամերիկայի գլխից թռել ա ու ինքնուրույն խաղ է տանում։
Օրինակ, ամերիկոսների հերթական սիրելի դեզինֆորմացիան ռմբակոծված հիվանդանոցների մասին լոլոներն են, որոնք զուգորդվում են մեդիա պատկերներով։ Նպատակը մեկն է՝ ստեղծել հնարավորինս բացասական մեդիա պատկեր, որտեղ ռուսներն ու Ասսադի ուժերը արևմտյան հանրության ու արևմտյան ԶԼՄ-ներից օգտվող երկրներում, միանշանակորեն կընկալվեն մոտավորապես նույնքան զարհուրելի չարիք, որքան ԻՊ-ն է։ Դրա համար էլ, համառորեն ասպարեզ են նետում տարատեսակ կասկածելի ինֆոներ ռմբահարվող հիվանդանոցների մասին։
Կոնկրետ այս մի ռեպորտաժի օրինակով, կարելի է բացատրել իրավիճակը։ Տեսեք, ԱՄՆ պետդեպի կողմից ֆինանսավորվող ու Նոյի թվից իր քարողզչական ռեսուրս լինելը չթաքցնող Ամերիկայի ձայնը շատ տխուր հաղորդում է, որ Իդլիբում ռուսական օդուժը Բժիշկներ Առանց Սահմանների հիվանդանոց է ոչնչացրել։ Բուն ռեպորտաժում, ինչ որ հայ ավանակ հայտարարում ա, որ միանշանակ Սիրիայի ԿԱՄ ռուսների ինքնաթիռներ են հարվածողն եղել, բայց բացի փլատակների կադրերից, էլ ոչինչ ցույց չեն տալիս ու ոչ մի փաստեր չեն բերվում։ Համենաայն դեպս տվյալ ռեպորտաժում միակ վկայությունը ինքնթիիռների պատկանելիության մասին, դա մի հայ ավանակի բանավոր պնդումներ են, ով սկի չի կարողանում ռուսական օդուժի ինքնաթիռները սիրիականից տարբերի (հին ու նոր մոդելների խնդիր կա)։
Վստահ եմ, որ շուտով կհերքվի, որ Իդլիբում ռուսները, կամ էլ Ասսադը հիվանդանոցներին են հարվածներ հասցրել, ինչպես հերքվեց, որ նման հարված Հալեպում էին հասցրել։ Ավելին, վստահ եմ, որ եթե ավիահարվածներ եղել էլ են, ապա դրանք արվել են ԱՄՆ-ի ու/կամ իր կոալիցիոն գործընկերների կողմից։ Ու գիտե՞ք ինչն ա խնդիրը․ երբ պարզվի, նույն Ամերիկայի ձայնը ու այլ ամերիկահպատակ մեդիա ռեսուրսներ մի հատ ծպտուն չեն հանի, թե բա գիտե՜ք, մենք մի քիչ բստրում էինք։
Տեղեկատվական պատերազմ ա, կանոններն այսպիսին են։ Նորմալ մարդկանց էլ մնում է տարակուսել, թե ինչ աստիճանի տականք, կամ էլ բթամիտ է պետք լինել՝ իսլամիստ տականքներին այդ թվում նաև այս կերպ աջակցելու համար։
Կից նյութը` այստեղ:
Կոնստանտին Տեր-Նակալյան