Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ համարվող Լևոն Արոնյանի համար շախմատի Ցյուրիխի 5-րդ միջազգային գերմրցաշարը՝ Zurich Chess Challenge 2016-ն,որտեղ առաջին անգամ ստուգատեսի կազմակերպիչ ու գլխավոր հովանավոր Օլեգ Սկվորցովի նախաձեռնությամբ աշխարհահռչակ 6 մասնակիցները մրցում էին նոր ժամանակակարգով ( ամեն պարտիայի համր յուրքանչյունին տվում է 40րոպե , գումարած 10 վրկ ամեն քայլի համար) աղետալի սկիզբ և անհաջող ավարտ ունեցավ:
Ինչպես զգացվեց մեր տաղանդավոր հայրենակիցը դեռ չէր հարմարվել դասական շախմատի փորձարարական նոր ժամանակարգին ու 5-րդ տուրում էլ զիջեց իր սկզբունքային մրցակիցներից մեկին ՝ ամերիկացի Հիկարու Նակամուրային:
Նոր ժամանակակարգով դասական մրցաշարի ավարտից հետո ստուգատեսի մասնակիցները նույն կազմով կայծակնային շախմատի մրցաշարի մասնակցեցին:Այստեղ էլ մարտի10-30-ը Մոսկվայում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման 8հավակնորդների մրցաշարում հանդես գալ պատրաստվող Արոնյանը մի տեսակ առանց շարժառիթի (մոտիվացիայի) խաղաց ու սպասավածից շատ ավելի համեստ ելույթ ունեցավ:
Նա ,ինչպես և արագացված դասական շախմատում ,այնպես էլ այստեղ բավարարվեց միայն Ալեքսեյ Շիրովի նկատմամբ տոնած միակ հաղթանակով: Սակայնեթե 1-ին դեպքում պարտվեց միայն Անադին ու Նակամուրային ,ապա 2-րդ դեպքում աշխարհի նախկին չեմպիոններ ՝ Անանդին ու Վլադիմիր Կրամնիկին ,ինչպես նաև աշխարհի չեմպիոնի կոչման հավակինորդ Նակամուրային զիջեց , և ոչ-ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ:Եվ հենց վերջինս հետ դասական ու կայծակնային շախմատներում ցույց տված արդյունքների հանրագումարով վաստակած 5,5 միավորով Լևոնը 6մասնակիցների մեջ կիսեց բավական համեստ 4-5-րդ տեղերն:Նա առաջ անցավ միայն Շիրովից:
1-2-րդ տեղերը 10,5 – ական միավորով բաժանեցին Անանդ ու Նակամուրան: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկով լավագույնը ճանաչվեց Նակմուրան ,ով բարձր տրամադրությամբ է մոտենում հավակնորդների մրցաշարին: 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց 9,5 միավոր վաստակած Կրամնիկը:
Ստուգատեսի փակման արարողության ժամանակ հայտարարվեց ,որ հաջորդ տարի կազմակերպվելիք Zurich Chess Challenge-2017 գերմրցաշարի 1-ին մասը կայանալու է Ցյուրիխում , իսկ 2-րդ մասը՝ Մոսկվայի շախմատիստսի կենտրոնական տանը:Այս հարցը համաձանեցրին ու Zurich Chess Challenge 6-րդ մրցաշարի կազմակերպման վերաբերյալ պայամանագիր ստորագրվեց գերմրցաշարի գլխավոր հովանավոր Օլեգ Սկորցովի, Ցյուրրիխի շախմատի ակումբի նախագահՔրիստիան Իսսլերի և շախմատի ՌԴ-ի ֆեդերացիյաի գործադիր տնօրեն Մարկ Գլուխովսկու միջև:
Արամ Ուգուջյան