Անհայտ կորել է Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Գարիկ Հուսիկի Արզունյանը (14.11.1982թ.):
Փետրվարի 11-ին ժամը 16.30-ի սահմաններում տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Որևէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարեք 077-09-74-31, կամ շտապ դիմեք ոստիկանության մոտակա բաժին: Անհայտ կորածի հագին եղել է սև բաճկոն, սև տաբատ կաթնագույն բլուզ, մոխրագույն սև և սպիտակ գծերով գլխարկ: