Հատկապես հունվարի վերջին Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում՝ Հալեպում ու Լաթակիայում սրված ռազմական իրավիճակի, ինչպես նաև քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի գերակտիվացման ֆոնին առավել հաճախակի դարձավ նաև Թուրքիայի՝ Արաբական հանրապետության տարածք հնարավոր ներխուժման մասին տեղեկատվությունը:
Զարգացումների նման սցենարի հավանականությունը հատկապես փաստարկվում է այն իրողությամբ, որ Սիրիայի նշված շրջաններում ստեղծված նոր իրավիճակային պայմանները տրամագծորեն փոխել էին վերջին առնվազն 4 տարիների ընթացքում շրջանում ձևավորված իրողությունները, ինչը միանգամայն հակասում է Թուրքիայի շահերին: Այս համատեքստում, ոչ միայն առավել հաճախակի դարձան Սիրիայի հետ սահմանին թուրքական զինուժի կուտակումների վերաբերյալ լուրերն, այլև արձանագրվեցին կոնկրետ գործողություններ, մասնավորապես՝ Լաթակիայիում և Հասաքայում սիրիական բանակի, իսկ Հալեպի հյուսիսում՝ Ազազում՝ քրդերի դիրքերի հրետանակոծման տեսքով...
Իսկ այն հանգամանքը, որ ցայտնոտում հայտնված Թուրքիան ամենայն լրջությամբ է տրամադրված Սիրիայում սեփական դիրքերը հնարավորինս վերականգնելու հարցում, հավաստվում է թուրք-սիրիական սահմանին թուրքական ռազմուժի կուտակումների պատկերը շատ հանգամանալից կերպով ներկայացնող հետևյալ քարտեզի միջոցով՝
Արմեն Պետրոսյան