Ազգային Ժողովի էթիկայի հանձնաժողովը անդրադարձել է Շուշան Պետրոսյանի քոմենթին: Մամուլը շռնդալից արագությամբ, copy paste անելով տարածեց, թե այդ հանձնաժողովում քննվում է Շուշանի հարցը: Նախ գրեք թե ինչին է պատասխանել նա, սա մեկ և երկրորդ լավ կլիներ, որ հանձնաժողովը սկզբում անդրադառնար այն կարկառուն պատգամավորներին, որոնք ամեն երկրորդ բառ արտասանելուց հետո հայհոյում են, թե նիստերի, թե դրսում տված հարցազրույցների ժամանակ: Եվ առհասարակ թող քարն առաջինը նետի անմեղը, մի տեսակ հատուկ արշավի է նմանվում ուղղված Շուշանի դեմ: Շուշանի պատասխանը եղել է երբ դիմացի կողմը գրել է, մեջբերում եմ մի քանի բառ “...Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից...”:

 


Արդարության համար պետք է ասել, որ Շուշանի խոսքը որպես պատգամավորի կարելի է քննադատել, քանի որ գործել է էմոցիաների դաշտում, բայց սահամանային դեպքերը վերածել շոուի միայն նրա համար, որ հարմար պահը չկորցնես ու քննադատես մեր բանակին ու նրա ղեկավարությանը անընդունելի է, դա ներքին պառակտմումների առաջացման և խորացման միտում ունեցող գործելավոճ է:
Առհասարակ սոց. ցանցերում գրառումներ կան, որոնք կարդալուց հետո մի եզրակացության էս գալիս, որ անուղեղները օգտագործվում են:
Հ.Գ. Մարդու ուղեղը չի երևում, բայց որ մարդ ուղեղ չունի, միանգամից երևում է:

 

 


Արմեն Գրիգորյան