Տեսնում եմ մի քանի Հայաստանից «փախածներ» ակտիվ քարոզում են, որ Սիրիայից Հայաստան ներգաղթած հայերը լքեն Հայրենիքն ու գնան «Գանաթա» կամ «Բելջում», ուր նրանց հարկերից կազատեն առաջին երկու տարին:
Արա', ձեր փախնելը մի արդարացրեք ուրիշներին էլ «քաշելով», իսկ այ ներգաղթացները երբ բողոքում են էստեղի պայմաններից ու ասում «Հալեպում էսփես էր կամ էնպես էր» Հալեպում ձեր գլխին ռումբեր էին պայթում ձեր բիզնեսները ձեզանից խլեցին, ձեր հարազատների գլուխները կտրեցին, ձեր կանանց սպառնում էր ստրկություն եթե ընկնեին էդ մուսուլման ահաբեկիչների ձեռքը, ձեզանից մեծ մասն էլ չի եկել Հայրենիք քընի որ դա իրենց կյանքի երազանքն էր այլ քընի որ այնտեղ այլևս ապրելը անհնար էր: Էսա, դժվարա, անարդարա, վատա, զարգացած չի ինչ էսա...
Հողն ու ջուրը մերնա ու վրան էլ ամուր կանգնած միլիոնավոր հայեր են, ովքեր ձեզանից էլ առավել բախվել են անարդարության, դժվարությունների և այլնի հետ, ապրել են երբ տարիներով ջուր, հոսանք ու գազ չեն ունեցել, ապրել են երբ ռումբեր էին ընկնում գլխներին, ապրում են չքավորության մեջ, անարդար պայմաններում բայց չեն լքում: Ուզում եք հեռանաք, հեռացեք, բայց այլևս մոռացեք Հայրենիքի մասին, ու ոչ էլ հեռվից մեզ սովորեցրեք թե ոնց շտկենք մեր երկիրը, քընի որ մենկ մնում ենք ու անում ամեն ինչ որ շտկենք, իսկ փախնելով երբեք ճակատամարտը չես հաղթի...
Զաքարյան Արշակ