Երևանում ընթանում են կանանց և տղամարդկանց ծարամարտի 2016թ ՀՀ առաջնությունները:
Այս ստուգատեսերի արդյունքներով կանանց և տղամարդկանց ՀՀ ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ Փաշիկ Ալավերդյանն ու Արտաշես Ներսիսյանը կընտրեն երկաթախաղի մեր այն ուժեղագույն վարպետներին ,որոնց կվստահվի պաշտպանելու ՀՀ մարզական պատիվը ապրիլի 8-16-ը Նովեգիայի Ֆորդե քաղաքում ընթանալիք Եվրոպայի առաջնությունում:


Մրցումային 1-ին օրը տեղի ունեցավ կանանց ՀՀ առաջնությունը ,որտեղ 7քաշային կարգերում ՀՀ չեմպիոնուհու կոչման համար պայքարեցին 25 ծանորդուհիներ:


Ինչպես հայտնում են ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունից կրկին իրենց բարձրության վրա գտնվեցին մեր ամենատիտոսակիր ու փորձառու ծարորդուհիները՝ 2012թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրուհի գերծանր ՝75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանն ու 2009թ աշխարհի չեմպիոնուհի, ծանր վնասվածներից հետո վերականգնված ու անցած մրցաշրջանում մրցահաթակ վերադարձած 69կգ քաշային Նազիկ Ավդալյանն ,ովքեր հերթական անգամ դարձան ՀՀ չեմպիոնուհիներ համապատասխանաբար երկամարտի ՝ 266կգ և 220կգ ցուցանիշներով : Համեմատության համար նշենք, որ 2015թ նոյեմբերին Հյուսթոնում (ԱՄՆ) տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Հռիփսիմեն արձանագրել էր երկամարտի՝ 260կգ, իսկ Նազիկը ՝230կգ արդյունք:


Կանանց ՀՀ առաջնությունում մյուս քաշային կարգերում լավագույնը ճանաչվեցին ու երկամարտի ցուցանիշներով ՀՀ չեմպիոնուհու ոսկե մեդալներին արժանացան հետևյալ ծանրորդուհիները ՝
48կգ՝ Երանուհի Պետրոսյան՝ 105կգ,
53կգ՝ Աննա Գովելյան՝ 175կգ,
58կգ՝ Աղունիկ Հակոբյան՝ 151կգ,
63կգ՝ Քրիստինե Պետրոսյան՝ 208կգ,
75կգ՝Սոնա Պողոսյան՝ 226կգ:


Վաղը ՝ փետրվարի 15-ին մրցահարթակ կելեն տղամարդկանց ՀՀ առաջնության մասնակիցներն ու մեդալներ կխաղարկեն 56 կգ և 62 կգ քաշային կարգի ծանրորդները:


Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը