Հանդիպելով տեղական արտադրողների հետ, Գագիկ Ծառուկյանը շատ ուշագրավ հայտարարություն արեց, նշելով, որ պատրաստ է առանց տոկոսի, այսինքն պարտքով փող տրամադրել մանր ու միջին բիզնեսով զբաղվող հայրենական արտադրողներին' զարգացնելու սեփական բիզնեսն ու սեփական արտադրանքն արտահանել: Հաշվի առնելով բանկերի կողմից առաջարկվող բիզնես վարկերի բարձր տոկոսադրույքները, Գագիկ Ծառուկյանի այս առաջարկը կարող է իսկապես մեծ օգնություն լինել մանր ու միջին բիզնեսի զարգացման համար:
Իրականում այս առաջարկը բացառիկ է, քանզի որևէ պարագայում, որևէ երկրում խոշոր գործարարը պարտքով փող չի տալիս և չի փորձում հզորացնել միջին բիզնեսը: Եթե իսկապես Գագիկ Ծառուկյանը կյանքի կոչի իր այս հայտարարությունը, ապա սա կլինի եզակի ներդրում մանր ու միջին բիզնեսի զարգացման պրակտիկայում:
Ես ուրախ եմ, որ կայացած և խոշոր գործարարները պետության համար դժվարին պահին անտարբեր չեն և փորձում են կանգնել պետության կողքին:
Մենուա Հարությունյան