Մի բան ասեմ ու էլ ոչինչ չեմ ասելու: Մենք՝ հայերս՝ ավելի ճիշտ, ՖԲ ակտիվ մասսաս, միշտ ամեն ինչից դժգոհ ենք: Հա, հա լուրջ եմ ասում:
Նայեք բացատրեմ... Հենց անգրագետ պաշտոնյա են նշանակում, վռազ ձեններս քցում ենք գլուխներս, թե բա սա բիձայա, սա անգրագետա, սա ոլորտը չի կարա կառավարի, սա միլիոներ ունի, սա կաշառակերա ու լիքը սենց բողոքներ ենք ներկայացնում, որ տեղին է ու սրա հետ միաժամանակ բողոքը ներկայացնելուց նշում ենք, որ մեզ գրագետ ու բանիմած, երիտասարդ կադրեր են պետք, ովքեր կկարողանան տարբեր ոլորտներ ոտի հանեն:
Բայց ես արդեն հասկացել եմ, որ տենց ասողների մեծ մասը՝ «գրագետ, երիտասարդ ու բանիմաց պաշտոնյա» անվան տակ նամյոկ է անում միմիայն իրանց ու իրանք մտածում են, որ իրանցից լավ ոչ մեկ էտ ոլորտը չի կարող ղեկավարի... ու կապ չունի՝ ինքը կրթություն ունի, պատկերացնում է էտ ոլորտը, թե ոչ, բայց, հայի խասյաթի համաձայն, բոլորը մտածում են, թե իրանք պատրաստի նախարար, մամլո խոսնակ, փոխնախարար են.... Վատա ժողովուրդ, շաաատ վատա:
Ու էսքանից հետո ես համոզվում եմ, որ եթե Հայաստանում պաշտոնի գնա բոլոր առումներով «կույս» ու «բարոյական» պաշտոնյա, մեկա արդի ՖԲ ակտիվ երիտասարդությունը կասի, որ էտ «կուսաթաղանթը» դուր չի գալիս մեզ:
Կարճ ասած՝ մի արեք տենց, հաստատ դուք չեք լավագույնը:
Անկախ Հայաստան