Փետրվարի 10-14-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող գեղասահքի Sofia Trophy 2016 միջազգային մրցաշարում տղամարդկանց մենասահքի մրցաշարում երեկ փայլուն արդյունք արձանգրեց ու 197,51 միավոր ցուցանիշով 4երկրի 5 մասնակիցների պայքարում 1-ին տեղը գրավեց երևանցի 19-ամյա գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը: Նա իրենից ետ է թողեց Ֆինլանիաիայի Իտալիայի և Բելառուսի(2 մասնակից ) պատվիրակներին :
Սլավիկը նախօրերն տեղի ունեցած կարճ՝պարտադիր ծրագրի կատարման մրցումներից հետո 67,32 միավորով ընթանում էր 2-րդ տեղը ,ու ետ էր մնացել Ֆինլադիայի ներկայացուցիչ Մաթիաս Վերսլյուսից:Սակայն կամավոր ՝ ազատ ծրագրի կատարման ժամանակ երիտասարդ տաղանդաշատ երիտասարդ հայ մենսահորդը գրանցեց փայլուն արդյունք ՝130,19 միավոր ,որն էլ նրան հնարավորոթոյւն տվեց ոչ միայն այս մրցաձևում 1-ին տեղը գրավել ,այլ 2 մրցաձևերի հաշվարկով նվաճել գլխավոր մրցանակը:
Այս մրցելույթը Հարապետյանի համար նշանակալից էր նրանով ,որ նա ռեկորդային ցուցանիշներ արձանգրեց թե կարճ և թե ազատ ծրագրերում ու նաև դրանց երկուսի հանրագումարի հաշվարկով ,այլ նաև Sofia Trophy 2016 –ում տոնած վստահ հաղթանակի շնորհիվ իրավունք նվաճեց մասնակցելու մարտի 28-ից ապրիլի 3-ը ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում կայանալիք մեծահասակների գեղասահքի աշխարհի առաջնությանը:
Հիշեցնենք, որ այս ստուաատեսին մասնակցելու իրավունք ունի նաև ՀՀ ներկայացնող մենասահորդուհի՝ 16-ամյա Անաստասիա Գալուստյանը:Վերջինս ի դեպ , վաղը հանդես է գալու Նորվեգիայում երեկ մեկնարկած ձմեռային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի աղջիկների մենասահքի մրցումներում:
Արամ Ուգուջյան