զավեշտը գիտե՞ք որն է...
որ հաճախ հարցը, երբեմն նույնիսկ շատ սովորական, հեշտ լուծումներ պահանջող, պետք է հայտնվի նախագահի ուշադրության կենտրոնում, որ պատկան մարմինը հարցի մասին մտածի...
խոսքս, մասնավորապես, ծառայությունների մատուցման ու սննդի անվտանգության ոլորտների, սպառողների իրավունքների հարցերի մասին է ...

 


պարզվում է Բակո Սահակյանը պետք է կառավարության նիստին դիտողություն անի, կառավարության անդամների ուշադրությունը հրավիրի, որ նշված ուղղություններում բարձիթողի վիճակ է՝ անթույլատրելի խախտումներով, որ այդ հարցերը կարգավորելու նպատակով ստեղծված մարմինները սկսեն աշխատել ...
ինչ եմ ուզում ասել՝ երեկ տեսա , որ հացի առաքիչն արդեն ձեռնոցներով է....
իմ տեղեկությունների համաձայն, նաև սննդի վաճառքի կետերում է սկսված խիստ վերահսկողություն, հացը վաճառելու համար պահանջում են որոշ պայմաններ՝ հացի փաթեթավորում, որակի մասին տեղեկություն, արտադրողի հասցեն և այլն....

 


հետաքրքիր է..արդյոք դա ինքնասիրության հարց չէ՞, որպեսզի քեզ հուշեն, որ գործիդ էությունը լավ ըմբռնես ու կատարես...
ի դեպ, հրապարակում և ,,պյատաչոկում,, արևածաղիկ ,,չրթողների,, հարցը օրակարգում է
կրծողների այդ դասը ոչնչացման ենթակա է,. ամենխիստ մեթոդներով ....

 

Բելլա Լալայան