ՀՀԿ-ՀՅԴ կոալիցաին իր ձևաչափով տեղավորվում է քաղաքականության մեջ: Լինել կոալիցիայի մի մաս չի նշանակում չլինել ընդդիմադիր հայացքների տեր: Խոսքից գործի անցնելու լավագույն ճանապարհներից մեկը պատասխանատվության ստանձնումն է: ՀՅԴ-ին կվստահվեն մի քանի նախարարություններ և Մարզեր և որոշ ժամանակ անց կտեսնենք ի՞նչ արեցին իրենց խոսացածից: Ընդդիմությունն առհասարակ պետք է ձգտի իշխանության, կլինի դա կոալիցիայի միջոցով, թե այլ ճանապարհով (օրինակ՝ ընտրություններ հաղթելով) կապ չունի:

 


Քաղաքական դաշտում բազմաթիվ վերլուծությունների ու հարցազրույցների եմ հանդիպել՝ խարհրդարանական ուժերը հիմնականում սուր քննադատության չեն արժանացրել ՀՅԴ-ին, բացի ՀԱԿ-ից, որը ամեն առիթվ իր վրայից պատասխանատվությունը մի կողմ է դնում և մեղավորներ է փնտրում: ՀՅԴ-ն այս քայլով կա՛մ կաշխատի և 2017 թվականին իր տեղը կվաստակի ԱԺ-ում բարձր տոկոսներով կա՛մ էլ՝ կտապալվի ու նրա խորհրդարանում հայտնվելը մեծ հարց կլինի:

 


Ի՞նչ է տալիս ՀՀԿ-ին ՀՅԴ-ն քաղաքական դաշտում: Ահա այն հարցը, որը բազմիցս հնչել է ու դեռ հնչելու է: Սահմանադրական բարեփոխումներից հետո մեկ պատգամավորի ձայնն ու նրա գործունեությունը խորհրդարանում կարևոր են լինելու: ՀՀԿ-ն որքան էլ մեծամասնություն լինի նոր Սահմանադրական փոփոխություններից հետո լիակատար իշխանություն չի ունենալու և այդ պարագայում քաղաքականակն կուակցություններից ընկերներ են պետք: Ընդդիմությանն էլ մնում է կոալիցիա կազմել իրար հետ ու հակակշիռ դառնալ: Այդ հակակշիռը, եթե ստեղծվի բազմաթիվ երևույթներ կփոխվեն Հայաստանում:

 

Էդգար Խաչատրյան