«Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմից մշտապես տարբեր եղանակներով մահապատիժ իրականացնելու պրակտիկան թույլ է տալիս ենթադրելու, որ ծայրահեղական կառույցում հարուստ երևակայությամբ օժտված մասնագետների հատուկ խումբ է գործում, որի նպատակն «իրավախախտներին» ամեն անգամ նոր՝ ավելի դաժան կերպով պատժելու սցենարների մշակումն է և գեղարվեստական մոտիվներով ներկայացումը:

 


Եվ ահա, ԻՊ-ի կողմից զանգվածային մահապատժի վերաբերյալ գեղարվեստական ոճով նկարահանված հերթական քարոզչական բնույթի տեսանյութում պատկերված է Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող 3 պատանդների՝ ավտոմեքենայում փակված վիճակում պայթեցման գործողությունը:

 

Այս անգամ մահապատիժն ի կատար է ածել ծայրահեղական կառույցի նոր՝ ընդամենը 4 ամյա մանկահասակ դահիճը՝ Իսա Դեիր անունով, ծագումով Մեծ Բրիտանիայի հարավից, ում արևմտյան մամուլը, ԻՊ-ի սպանված հանրահայտ դահիճներից մեկի՝ «Ջիհադի Ջոնի» մականվան օրինակով, արդեն իսկ կնքել է «Ջիհադի Ջունիոր»: Իսկ մահապատիժն իրականացվել է Սիրիայում ԻՊ-ի կենտրոնը հանդիսացող ալ-Ռակկա քաղաքում:

 

 

 

Արմեն Պետրոսյան