Ժամանակակից աշխարհում մարդիկ ամեն ինչ կապում են համացանցի հետ՝ գործերը, ժամանցը շոփինգը, (մարդիկ շոփինգ կարող են անել սոցկայքերում, այնտեղ հիմնել իրենց բուտիկները), գրեքեր են կարդում և այլն: Սրանք բոլորիս համար են պարզ:
Այն որ հոգևոր աշխարհը նույնպես օգտվում է 21-րդ դարի բարիքներից ու մատուցում իրեն պիտանի ինֆորմացիան սոցկայքերի կամ էլեկտրանային լրատվականների միջոցով, ոչ մեկի համար գաղտինք չէ ես կասեի՝ շատ լավ է: Կան բաներ, սակայն, որոնք չնայած տեսականորեն հնարավոր են, բայց եթե նախկինում քեզ ասեին դրանց մասին՝ հավատդ չէր գա:

 


Այո, այսօր գրեթե բոլորն են սոցիալական կայքերից օգտվում, բայց ամեն դեպքում ականջիս համար խորթ էր լսել, օրինակ «Հռոմի պապը Telegram-ում» արտահայտությունը: Անկեղծ ասած Պապի գրանցված լինելն այդքան զարմանալի չէ, որքան նրա ակտիվությունը: Վերջինս բացի պարբերաբար գրառումներ ու հրապարակումներ անելուց, տարածում է նաև ձայնագրություններ, որտեղ ինքը՝ Ֆրանցիսկոս Պապը բարձրաձայն ընթերցում է առանձին կտորներ Ավետարանից:
Պապը նաև կոչով դիմում է ժողովրդին Telegram-ի միջոցով: Օրինակ առաջին հրապարակման մեջ Հռոմի Պապը կոչ էր արել մարդկանց անել միայն լավ արարքներ ու չսպասել դիմացինից հավանություն, քանի որ դա մեզ ստիպում է կենտրոնանալ, թե ինչ են մյուսները մտածում մեր մասին (թեմայից դուրս ասեմ, որ խորը փիլիսոփայություն կա այս մտքի մեջ, արժե խորանալ):

 

 


Ես օրինակ չգիտեի, որ դեռ նախորդ տարում Պապը հաղորդակցվել է WhatsApp-ի միջոցով, իսկ հետո նրան խորհուրդ են տվել տեղափոխվել Telegram, քանի որ ավելի հարմար ու լավն է:
Ընդունված է, երբ պաշտոնատար անձիք ակտիվություն են ցուցաբերում սոցկայքերում, սակայն չեմ պատկերացրել, որ օրինակ այդ տարածքում երբևիցե կհանդիպեմ Հռոմի Պապին ու հնարավորություն կունենամ հաղորդակցվել նրա հետ:
Մարդիկ ամսիներով սպասում են, որ օրերից մի օր կխոսեն, կամ կլինեն մոտ Պապին, սակայն գրանցվելով Telegram-ում մարդիկ հնարավորություն ունեն հաճախակի շփվել նրա հետ. Ֆրանցիսկոսը «հասանելի է» ամենուրեք:
Ի դեպ, նա ունի ընդամենը 3600 հետևորդ: Սա այն դեպքն է, երբ նրան իրական կյանքում ճանաչողներն ու հետևորդներն ավելի շատ են, քան՝ սոցիալական ցանցում :)

 

 

Ռուբեն Խաչատրյան