Հայ իրականության մեջ բոլորը դա հասկանում են թշնամուն աղ ու հացով դիմավորելու և ծառայություն մատուցելու մեջ, գիտակցելով, թե թշնամիներին միայն բարությամբ և հյուրասիրությամբ կարելի է հաղթել:
Ինչպիսի զգացմունքային մտածողություն, ով է այսպես դաստիրակել իմաստուն կոչվող ազգին հաստատ ասեմ, որ ոչ մեկ և չփորձեք ապուշ օրինակներ բերել, այդ դաստիրակությունը ինքներս ենք մեզ տվել համոզելով, թե օտարների համար քամակ մաշելով և մեր արդար քրտինքի դիմաց վարցահատույց կլինենք:
Ասացեք տեսնեմ և պատմությունից օրինակներ բերեք, որ հայերը իրենց քրտնաջան աշխատանքով հաջողությունների հասած լինեն, բացի այլ ազգերի տներն ու երկրները շենացնելուց իրենցն էլ թողնելով բախտի քմահաճույքին, թե մի օր մեզ էլ լավ կլինի: Աշխարհում, եթե կա մի ազգ, որ բոլորի կողմից օգտագործվում և խափնվում է, դա ռուս ազգն է, իսկ մենք էլ նրա խափվածը, ողբամ քեզ ազգ, որ հարյուր ամիակներում մատների վրա հաշված քո տաղանդներին գնդակահարում էս և օտարին քեզ տան տեր կնքում:
Ի գիտություն խոտով սնված անգլուխ դատարկություններին, բոլոր տեսակի հաջողությունները մտքի ոգու և վճռականության արդյունքով են ձերք բերվում, այլ ոչ թե օտարների տակ պարկելով և եթե օտարներն են ձեր տեղը որոշումներ կայացնում, ուրամն եթե գլուխ կա կհասկանաք, թե դա ինչ է նշանակում:
Ինչ կլինի ի սեր Աստծո հերիք է ձեր լխկած սրտերով առաջնորդվեք փորձեք ձեր ժանգոտած ուղեղներիը շարժել միգուցե հասկանաք, որ դրա մեջ է փրկությունը:
Մեր ազգի բոլոր դժբախտությունների գլխավոր հետևանքը պատասխանատվությունից փաղչելն է:
Հրանտ Ավետիսյան