Հաճախ կարելի է հանդիպել' «ծխելը թողնելու հինգ միջոց», «ծխելը թողնելու 10 անսովոր միջոց», «ինչպես թողնել ծխելը», «ծխելը թողնելու արդյունավետ միջոցները», «ծխելու վնասները» և այլն և այլն: Իհարկե, դրանք արժե նայել, կարդալ, դիտել, զուտ հետաքրքրության համար:
Բայց դրանք բոլորը էշություն են: Կա ծխելը թողնելու ընդամենը մեկ ձև' ՉԾԽԵԼ, միանգամից, առանց որևէ ձևերի: Ոնց որ կեղտից մաքրվելու միակ ձևը լողանալնա, այնպես էլ դա' ծխելը թողնելու միակ արդյունավետ ձևը ուղղակի չծխելն է:

 


Բայց այս հարցում էլ կարևորը մեթոդն է: Մեթոդը շատ պարզ է: Էլի նույն կեղտոտ լինելու ու լողանալու օրինակը: Անհնար է չլողանալ, երբ արդեն ահավոր կեղտոտ ես, անդուր հոտ է գալիս, կյանքը դառնում է անտանելի: Նույնը ծխելը: Պետք է այնքան ծխել, որ զզվես ուղղակի, որ դա դառնա ուղղակի անտանելի: Այդ ժամանակ կարելի է ուղղակի չծխել: Իսկ եթե ներքուստ ուզում ես ծխել, ուրեմն կծխես դեռ երկար:

 


Կամքն այստեղ բացարձակ որևէ նշանակություն չունի, կամքն ընդհանրապես գոյություն չունի: Կարևորը միտքն է ու բնազդը: Եթե այն ինչ մտածում ես, ներդաշնակա բնազդիդ հետ, օրգանիզմիդ հետ, այսինքն ծխելը թողնելու ցանկությունը համընկնում է օրգանիզմիդ դիմադրողականության ու զզվելու հետ, ուրեմն ամեն ինչ կստացվի: Մտքի ու բնազդի հակադրման դեպքում ոչ մի կամք չի օգնի: Սա վերաբերվում է ոչ միայն ծխելը թողնելուն, այլևս բոլոր անդուր սովորություններից հրաժարվելուն:
Ինչ-որ բան չանելու համար, պետք է դա անելուց զզվել մինչև վերջ, ահավոր զզվել:

 

 

Տիգրան Խաչատրյան