Այսօր ՔՊԿ վարչության փոխնախագահ Լենա Նազարյանի, վարչության անդամ Մարինե Մանուչարյանի հետ գնում էինք ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն, պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի եւ քաղաքական, տնտեսական խորհրդական Դիրկ Լորենսի հետ հանդիպելու:
Սայաթ Նովա փողոցում նստեցինք տաքսի, ասացի. «Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկ» (ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակը գտնվում է այնտեղ):
Վարորդի դեմքի արտահայտությունը փոխվեց. «Հո Սերժի մոտ չե՞ք գնում Նիկոլ ջան»,- վախեցած հարցրեց նա՝ նկատի ունենալով, որ իմ նշած խաչմերուկում է գտնվում նաեւ Սերժ Սարգսյանի կեցավայրը:
«Չէ, եղբայր, ԵՄ պատվիրակություն ենք գնում»,-վարորդի կասկածները փարատեցի:
Սիրտը տեղն ընկավ, վերջում փող չէր վերցնում:)
Նիկոլ Փաշինյան